Շիրակ-2 համառ պայքարում ոչ-ոքի ավարտեց Արարատ-2-ի հետ հանդիպումը

27.04.2015

Շիրակ-2 համառ պայքարում ոչ-ոքի ավարտեց Արարատ-2-ի հետ հանդիպումը

Այսօր «Շիրակ-2»-ը համառ պայքարում ոչ-ոքի ավարտեց «Արարատ-2»-ի հետ հանդիպումը Հայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրում:


Այսօրվա հանդիպմանը «Շիրակ-2»-ից հանդիպմանը մասնակցում էին նաև որակազրկումից վերադարձած Ռոբերտ Դարբինյանը և Վիուլեն Այվազյանը:


«Շիրակ-2»-ի ֆուտբոլիստները կարողոցան հանդիպման մեկնարկում հենց գոլի հեղինակ դառնալ: 10-րդ րոպեին Ռուդիկ Ռաֆայելյանի փոխանցումից Վիուլեն Այվազյանը գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ: Առաջին խաղակեսի վերջնամասում «Արարատ-2» կարողացավ վերականգնել հաշվի տարբերությունը. «Արարատ-2»-ի 9 համարը` Արսեն Հովհաննիսյանը, հեռահար հարվածով գրավեց Սոկրատ Հովհաննիսյանի պաշտպանած դարպասը: Երկրորդ խաղակեսում, չնայած թիմերի ակտիվությանը, այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Հյուրերը մոտ էին հաջողությանը, երբ սեփական տուգանային հրապարակում Ռաֆիկ Ավետիսյանը Ռոման Հովհաննիսյանի հետ պայքարում խախտեց կանոնները. մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված: Հարվածը իրացրեց հենց տուժողը, բայց Սոկրատ Հովհաննիսյանը կարողացավ կռահել հարվածի ուղղությունը և գնդակը հանել անկյունային: Այդպես էլ ավարտվեց հանդիպումը` 1:1 հաշվով:


 

«Շիրակ-2»-ի կազմը`

 

12.Հովհաննիսյան Սոկրատ, 3.Միքայելյան Արտյոմ, 4.Ռաֆայելյան Ռուդիկ, 6.Թադևոսյան Արման (ա), 7.Փանոսյան Էդվարդ (16.Կարապետյան Վաչագան 88'), 8.Ավետիսյան Ռաֆիկ (9.Գևորգյան Կառլեն 76'), 14.Այվազյան Վիուլեն, 17.Ասբատուրյան Սմբատ (19.Գասպարյան Նարեկ 51'), 18.Մուրադյան Արամ, 20.Մակարյան Լրոն (11.Շահինյան Շահե 54'), 23.Դարբինյան Ռոբերտ


Հանդիպման գոլերը`

14.Այվազյան Վիուլեն 10' (1:0), 9.Հովհաննիսյան Արսեն 41' (1:1)


Հաջորդ հանդիպումը «Շիրակ-2» կանցկացնի մայիսի 4-ին. այդ օրը թիմը հյուրընկալվելու է «Միկա-2»-ին ք. Երևանում: