Շիրակ-2 հաղթեց խոշոր հաշվով

24.03.2015

Շիրակ-2 հաղթեց խոշոր հաշվով

Այսօր «Շիրակ-2»-ը Հայաստանի Առաջին խմբի առաջնության 19-րդ տուրում հյուրընկալել էր «Գանձասար-Կապան-2»-ին: Եղանակային անբարենպաստ պայամանների պատճառով այս տնային հանդիպումը ևս կայացավ Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում:


Չնայած տեղացող առատ ձյանը` «Շիրակ-2»-ի տղաները կարողացան բավականին կոնստրուկտիվ և արդյունավետ խաղ ցուցադրել: Արդեն առաջին խաղակեսից հետո գյումրեցիները հաղթում էին երկու գոլի տարբերությամբ: Նախ արդյունքի հասավ Արամ Մուրադյանը, իսկ այնուհետև հաշիվը կրկնապատկեց Նարեկ Գասպարյանը: Երկրորդ խաղակեսում կապանցիները ստիպված եղան ևս 4 անգամ խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Արամ Մուրադյանը ևս մեկ գոլի հեղինակ դարձավ` ձևակերպելով դուբլ, իսկ մեկ րոպե անց Նարեկ Գասպարյանը գրավեց մրցակցի դարպասը: Գոլերի հեղինակ դարձան նաև Կառլեն Գևորգյանը և Արման Ասլանյանը:


Այսպիսով «Շիրակ-2» խոշոր հաշվով վստահ հաղթանակ է տոնում «Գանձասար-Կապան-2»-ի նկատմամբ և միավորների տարբերությունը հասցնում նվազագույնի «Արարատ-2»-ի և «Միկա-2»-ի նկատմամբ:


«Շիրակ-2»-ի կազմը:

12.Հովհաննիսյան Սոկրատ (1.Ավագյան Հովհաննես 59'), 3.Միքայելյան Արտյոմ (4.Հովսեփյան Սամվել 62'), 5.Ռաֆայելյան Ռուդիկ, 6.Թադևոսյան Արման (ա), 7.Փանոսյան Էդվարդ (13.Մարտիրոսյան Մարտին 55'), 10.Ասլանյան Արման, 11.Շահինյան Շահե, 16.Դիոպ Ուսեյնու (20.Մակարյան Լևոն 57'), 17.Ասբատուրյան Սմբատ (14.Հարությունյան Դավիթ 46'), 18.Մուրադյան Արամ (9.Գևորգյան Կառլեն 59'), 19.Գասպարյան Նարեկ (8.Կարապետյան Վաչագան 46')


Գոլերը`

18.Մուրադյան Արամ (16', 53'), 19.Գասպարյան Նարեկ (39'), 11.Շահինյան Շահե (54'), 9.Գևորգյան Կառլեն (60'), 10.Ասլանյան Արման (82')


Հայաստանի Ազգային և Երիտասարդական հավաքականների խաղերի հետ պայմանավորված` մեկշաբաթյա դադար է նաև Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում: «Շիրակ-2» հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 7-ին ընդդեմ «Ալաշկերտ-2»-ի` Առաջին խմբի առաջատարի, Նաիրի մարզադաշտում` ք. Երևան: