«Շիրակ-2» ևս մեկնարկեց հաղթանակով

04.08.2015

«Շիրակ-2»  ևս մեկնարկեց հաղթանակով

Հուլիսի 3-ին մեկնարկեց նաև Հայաստանի առաջին խմբի առաջնությունը։ Առաջին տուրում  «Շիրակ-2»-ը Գյումրու Քաղաքային մարզադաշտում հյուրընկալել էր «Գանձասար-Կապան-2»-ին։ 

 

Գյումրեցիները վստահ մեկնարկեցին և արդեն առաջին խաղակեսում մի քանի վտանգավոր գրոհներ ձեռնարկեցին, սակայն վերջին պահին հարվածը շեղ էր ստացվում։ Այնուամենայնիվ, «Շիրակ-2»-ին հաջողվեց արդեն 7-րդ րոպեին բացել հանդիպման հաշիվը։ Անկյունայինից ստացած փոխանցումից հետո Կառլեն Գևորգյանը գլխի գեղեցիկ հարվածով գրավեց Մելիքսեթյանի դարպասը։ Տաս րոպե անց Գևորգյանը կրկնապատկում է հաշիվը։ 23-րդ րոպեին կապանցի Արթուր Բարսեղյանը, կենտրոնից ստանալով գնդակը, շրջանցեց պաշտպաններին և հուժկու հարվածով գրավեց Սոկրատ Հովհաննիսյանի դարպասը։ Արդեն հանդիպման ավարտին, 85-րդ րոպեին, Արման Ասլանյանը հիանալի անցում կատարեց, շրջանցելով երկու պաշտպանի և դարպասապահին, և մոտ տարածությունից գրավեց դարպասը։ Իսկ արդեն մրցավարի կողմից ավելացրած ժամանակում Հայրապետ Ավագյանը տուգանայինց կատարած հարվածով կարողացավ կրճատել հաշվի տարբերությումը։ 

 

Այսպիսով, «Շիրակ-2»-ը մեկնարկային տուրում 3:2 հաշվով առավելության հասավ «Գանձասար-Կապան-2»-ի նկատմամբ։