Շիրակ-2-ը հաղթեց Ուլիս-2-ին

13.04.2015

Շիրակ-2-ը հաղթեց Ուլիս-2-ին

Երկարատև ըմդմիջումից հետո «Շիրակ-2»-ը վերսկսեց տնային հանդիպումներն անցկացնել Գյումրու Քաղաքային մարզադաշտում: Այսօր Հայաստանի Առաջին խմբի առաջնության 21-րդ տուրում գյումրեցիներն ընդունել էին առաջնության ետնապահ՝ «Ուլիս-2»-ին:

 

Հանդիպման հաշիվը բացվեց 11-րդ րոպեին, երբ Արամ Մուրադյանը, ստանալով սուր փոխանցում Արման Ասլանյանից, մեն մենակ դուրս եկավ դարպասապհի դիմաց, շրջանցեց վերջինիս և գրավեց արդեն անպաշտպան դարպասը: Շիրակցիները կրկնապատկեցին հաշիվը ուղիղ 20 րոպե անց: Էդվարդ Փանոսյանը ձախ եզրից ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, փոխանցեց աջ` Նարեկ Գասպարյանին, իսկ նա` Կառլեն Գևորգյանին: Վերջինս էլ հենց կատարեց վերջնական հարվածը և ստիպեց հյուրերին վերսկսել խաղը դաշտի կենտրոնից: Հանդիպման 36-րդ րոպեին ուլիսցիներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Նախ Անդրանիկ Քոչարյանը փորձեց գրավել դարպասը, բայց դարպասապահ Սոկրատ Հովհաննիսյանը կարողացավ հետ մղել գնդակը, սակայն երկրորդ հարվածը Կուզմիչևի կատարմամբ արդեն հայտնվեց ցանցի մեջ: Մինչև խաղավարտ հանդիպման հաշիվը մնաց անփոփոխ:

 

Հարկ է նշել, որ Կառլեն Գևրգյանն արդեն երրորդ խաղն անընդմեջ դառնում է գոլի հեղինակ:

 

«Շիրակ-2»-ը ևս 3 միավոր է վաստակում և այսօրվա խաղերի արդյունքում դուրս է գալիս 5-րդ հորիզոնական, չնայած որ հետապնդող «Գանձասար-2» դեռ հանդիպում պետք է անցկացնի վաղը:

 

«Շիրակ-2»-ի կազմը`

12.Հովհաննիսյան Սոկրատ, 3.Միքայելյան Արտյոմ, 6.Թադևոսյան Արման (ա), 7.Փանոսյան Էդվարդ (13.Կարապետյան Վաչագան 89'), 8.Ավետիսյան Ռաֆիկ, 9.Գևորգյան Կառլեն (11.Շահինյան Շահե 55'), 10.Ասլանյան Արման, 14.Ռաֆայելյան Ռուդիկ, 17.Ասբատուրյան Սմբատ, 18.Մուրադյան Արամ (20.Մակարյան Լևոն 73'), 19.Գասպարյան Նարեկ (4.Մարտիրոյան Մարտին 46')

 

Հանդիպման գոլերը`

18.Մուրադյան Արամ 11' (1:0), 9.Գևորգյան Կառլեն 31' (2:0), 6.Կուզմիչև Վիկտոր 36' (2:1)

 

Հաջորդ հանդպիմանը «Շիրակ-2» կհյուրընկալվի երկրորդ հորիզոնականում գտնվող «Բանանց-2»-ին: Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 20-ին «Բանանց» մարզադաշտում: