ՎԱՐԴԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆ. ՄԻԱՅՆ ԱՓՍՈՍԱՆՔԻ ԶԳԱՑՈՒՄ ԿԱ

02.08.2013

ՎԱՐԴԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆ. ՄԻԱՅՆ ԱՓՍՈՍԱՆՔԻ ԶԳԱՑՈՒՄ ԿԱ

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Պարտիզան»-«Շիրակ» (0:0) խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում, գյումրեցիների գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ասաց հետեւյալը.



- Երկու խաղերից հետո միայն ափսոսանքի զգացում կա: Երկու խաղերում էլ մենք ունեինք առավելություն, բայց արդյունքում հաջորդ փուլ անցավ «Պարտիզանը»: Ֆուտբոլում մեծ նշանակություն ունի բախտի գործոնը: Ֆուտբոլում պետք է գոլ խփես: Երկու խաղերում էլ ունեցանք անհրաժեշտ քանակությամբ պահեր, բայց չկարողացանք իրացնել դրանք: Շնորհավորում եմ «Պարտիզանին» եւ մաղթում եմ հետագա հաջողություններ:



- Հնարավո՞ր է, որ երկար ճանապարհ անցնելու հետո, «Շիրակի» ուժերը չհերիքեցին՝ երկրորդ խաղում գոլ խփելու համար:



- Ֆուտբոլում մանրուքներ չկան, սակայն պատճառաբանությունների ժամանակը չէ: Այս խաղում էլ ունեցանք մի քանի իրական պահեր, որոնք իրացնելու դեպքում դեպքում կարող էինք հասնել հաջողության: