Շիրակը պայմանագիր կնքեց իվուարցի կիսապաշտպանի հետ

08.08.2013

Շիրակը պայմանագիր կնքեց իվուարցի կիսապաշտպանի հետ

Շիրակը 4 ամսվա պայմանագիր կնքեց իվուարցի հարձակվողական ոճի կիսապաշտպան Սերժ Դեբլեի հետ: Պայմանագիրը նախատեսված է մինչև սույն թվականի դեկտեմբերի 1-ը: 



23-ամյա կիսապաշպանը իր կարիերան սկսել է ԱՍԵԿ Միլմոսիս թիմում, որտեղ հանդես է եկել Շիրակի պաշտպան Կադիո Բորիսի հետ: Այնուհետեւ, 2007-2010թթ., Դեբլեն ելութ է ունեցել անգլիական Չարլտոն Ատլետիքսում, որտեղ 2010թ. վարձավճարով տեղափոխվել է ֆրանսիական Նանտ: Իսկ 2012թ. hանդես էր գալիս ռուսական Խիմկիում: Դեբլեն Շիրակ է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով: