Շիրակը պարտվեց մեկնարկում

04.08.2013

Շիրակը պարտվեց մեկնարկում

Օգոստոսի 4-ին մեկնարկեց Հայաստանի բարձրագույն խմբի 22-րդ առաջնությունը, որտեղ Գյումրու Շիրակը հյուրընկալել էր Կապանի Գանձասարին: 

 

Հանդիպման արդեն 13-րդ րոպեին հյուրերը ստացել էին վտանգավոր տուգանային հարվածի իրավունք, և Արտակ Դաշյանը գեղիցիկ հարվածով գրավեց Արթուր Հարությունյանի պաշտպանած դարպասը: 31-րդ րոպեին Շիրակի իվուարցի հարձակվող Ֆոֆանա Բեկոն, ցուցադրելով  անհատական բարձր վարպետություն,նախ շրջանցեց պաշտպանին, այնուհետև, խաբս տալով Գանձասարի դարպասապահ Արսեն Բեգլարյանին, հաշիվը հավասարեցրեց: Ընդամենը երկու րոպե անց, մրցավարական կազմի անհասկանալի գործողությունների արդյունքում Դաշյանը կրկին հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին: 

 

83-րդ րոպեին հյուրերի ձախից փոխանցումից հետո Շիրակի պաշտպան Դավիթ Մարիկյանը գնդակը ուղարկեց սեփական դարպասը: Իսկ արդեն հանդիպման վերջին րոպեին Դիդյե Բորիսը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին Հայաստանի չեմպիոնին չհաջողվեց անել: 

 

Այսպիսով, գյումրեցիները պարտվեցին մեկնարկային տուրում, իսկ հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին՝Շիրակը կհյուրընկալվի Ալաշկերտին: