Շիրակը չկարողացավ հաղթել նորեկին

18.08.2013

Շիրակը չկարողացավ հաղթել նորեկին

Այսօր կայացավ Հայաստանի բարձրագույն խմբի 22-րդ առաջնության երկրորդ տուրը, որտեղ Շիրակը հյուրընկալվել էր առաջնության նորեկ՝ Մարտունու Ալաշկերտին:

 

Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին հյուրերը, որոնք առաջին իսկ րոպեներից փորձում էին գրավել մրցակցի դարպասը: Հարձակման գծում շատ ակտիվ էր Շիրակի նորեկ Սերժ Դեբլեն, որին և 38-րդ րոպեին հաջողվեց գեղեցիկ հարվածով գրավել Ալաշկերտի դարպասը: Սակայն 4 րոպե անց տանտերերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: 

Իսկ երկրորդ խաղակեսում գյումրեցիները մի քանի լավ պահ ունեին հաշվի մեջ առաջ անցնելու, սակայն վերջին պահին չէր ստացվում որոշիչ հարվածը: Ալաշկերտի գրոհներից մեկի ժամանակ էլ Շիրակին փրկեց դարպասապահ Արթուր Հարությունյանը: Այսպիսով, հանդիպումը ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:

 

Երրորդ տուրում Շիրակը սեփական հարկի տակ կընդունի Երևանի Բանանցին: