ԱԼԱՇԿԵՐՏ-ՇԻՐԱԿ. ԽԱՂԻՑ ՀԵՏՈ

19.08.2013

ԱԼԱՇԿԵՐՏ-ՇԻՐԱԿ. ԽԱՂԻՑ ՀԵՏՈ

Հայաստանի բարձրագույն խմբի 2-րդ տուրի «Ալաշկերտ»-«Շիրակ» (1:1) հանդիպումից հետո մարզիչներն ասացին հետեւյալը.

 
Վարդան Բիչաչխչյան («Շիրակ»). Այս խաղի մասին ասելու շատ բան չկա: Եթե գոլ չես խփում, ապա չես կարող հաղթել: Մենք ունեցանք մի շարք պահեր, որոնք չիրացվեցին: Գոլային պահեր ունեին մի քանի խաղացողներ: Առաջնությունում մեր անհաջող մեկնարկը պայմանավորված է հենց նրանով, որ չենք իրացնում մեր պահերը:
 
Արմեն Սանամյան («Ալաշկերտ»). Գոհ եմ տղաների կատարած աշխատանքից: Մենք սպասում էինք նման դժվար հանդիպման: Կընդգծեմ մեր դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանի խաղը, ով իր գործողություններով վստահություն հաղորդեց թիմին: