Շիրակ-2 կամային հաղթանակ տարավ

19.08.2013

Շիրակ-2 կամային հաղթանակ տարավ

Օգոստոսի 19-ին կայացավ Հայաստանի առաջին խմբի առաջնության 5-րդ տուրը, որտեղ Շիրակ-2-ը հյուրընկալել էր Շենգավիթին: 


Առաջին խաղակեսում, բաց թողնելով երեք գոլ, գյումրեցիները կարողացան նախ 32-րդ րոպեին պատասխանել Արման Ասլանյանի գոլով, այնուհետև գոլերի հեղինակներ դարձան Արամ Մուրադյանը, 54, և Դավիթ Ղանդիլյանը, 71, 84: Այսպիսով, Շիրակ-2 4:3 հաշվով առավելության հասավ Շենգավիթի նկատմամբ: 

 

Այժմ մրցաշարային աղյուսակը 9-ական միավորով գլխավորում են «Փյունիկ-2»-ը և «Շիրակ-2»-ը: Թիմերը վաստակել են 9-ական միավոր: