Սերժ Դեբլե. Շիրակը հավակնոտ թիմ է

20.08.2013

Սերժ Դեբլե. Շիրակը հավակնոտ թիմ է

Օգոստոսի 18-ին կայացավ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրը, որտեղ Շիրակը հյուրընկալվել էր առաջնության նորեկ՝ Մարտունու Ալաշկերտին: Այդ հանդիպմանը երկրի չեմպիոնի կազմում իր նորամուտը նշեց կոտդիվուրացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Սերժ Դեբլեն: Ակումբի կայքի հետ զրույցում Դեբլեն կիսվեց տպավորություններով իր նորամուտից: 


  - Շիրակը շատ լավ թիմ է: Իր առջև միշտ բարձր նպատակներ է դնում, շատ հավակնոտ ակումբ է: Ես շատ ուրախ եմ, որ հանդես եմ գալիս Շիրակում: Նորամուտս մի կողմից լավ ստացվեց՝ ես դարձա գոլի հեղինակ, մյուս կողմից էլ մի փոքր զայրացած եմ, որ չկարողացա իրացնել գոլային պահերը և հաղթանակ պարգևել թիմին: Բայց կարծում եմ առաջին հանդիպման համար լավ խաղ ստացվեց: Հայաստանի առաջնությունը տեխնիկապես ուժեղ է, որն էլ ինձ հոգեհարազատ է: