ՖՈՖԱՆԱ ԲԵԿՈ. ԳՅՈՒՄՐԻՆ ՄԻՇՏ ԿՄՆԱ ԻՄ ՍՐՏՈՒՄ

20.08.2013

ՖՈՖԱՆԱ ԲԵԿՈ. ԳՅՈՒՄՐԻՆ ՄԻՇՏ ԿՄՆԱ ԻՄ ՍՐՏՈՒՄ

Ֆոֆանա Բեկոն վերջին երկու տարիների ընթացքում խաղացել է չորս երկրներում, սակայն հենց Հայաստանում արձանագրած հաջողություններն են օգնել կոտդիվուարցի ֆուտբոլիստին քառամյա պայմանագիր ստորագրել «Պարտիզանի» հետ:


«Ես մի փոքր զարմացել էի Գյումրիում այդքան ջերմ ընդունելությունից», - խոստովանել է հարձակվողը UEFA.com-ին տված հարզազրույցում:

«Գյումրին միշտ իմ սրտում կմնա: Այն ոչ մեծ և բարեհամբյուր քաղաք է, ինձ այնտեղ հարազատի պես ընդունեցին: Ես երբեք չեմ մոռանա այնտեղ անցկացրած օրերս:


«Անկեղծ ասած, չէի սպասում, որ ամեն ինչ այդքան հարթ կանցնի: Միանգամից լավ հարաբերություններ ստեղծվեցին խաղացողների և մարզչական շտաբի հետ: Խաղընկերներիս՝ եղբայր էի համարում, քանի որ նրանք ինձ հետ այդպես էին վերաբերվում:


Ինչ-որ պահ ես դադարեցի գոլեր խփել, սակայն իմ խաղընկերները տոնում էին խփած գնդակը իմ պարը պարելով», - պատմում է Բեկոն, ով 2013 թվականի առաջին հինգ ամիսները խաղացել է Իրանում:


«Որոշ ժամանակ անց, ես կրկին սկսեցի գոլեր խփել: Երբեք չեմ մոռանա, որ հենց «Շիրակում» եմ առաջին անգամ մասնակցել եվրագավաթներին և այդ ակումբն իմ կյանքի մի մասն է դարձել»: