Շիրակի մարզիչները մասնակցեցին սեմինարի Հանքավանում

23.08.2013

Շիրակի մարզիչները մասնակցեցին սեմինարի Հանքավանում

Գյումրու Շիրակի մանկապատանեկան դպրոցի մարզիչներ Միսակ Պավլեյանը, Վարդան Պավլեյանը և Գևորգ Ալեքսանյանը մասնակցել են Հանքավանում տեղի ունեցող սեմինարին: 


Օգոստոսի 20-ից 26-ը Հանքավանում տեղի է ունենում մարզչական սեմինար՝ ՀՀ բոլոր մարզերի և ԼՂՀ 56 ակումբների և մարզադպրոցների մարզիչների մասնակցությամբ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մասնակիցներին է տրամադրել մարզահագուստ, մարզագույք և հիանալի պայմաններում մարզվելու հնարավորություն:


Սեմինարի ընթացքում տեղի են ունենում տեսական և գործնական պարապմունքներ որոնք անցկացնում են Սամսոն Հակոբյանը, Բաբկեն Ղալոյանը և ՀՖՖ հրահանգիչներ Աշոտ Բարսեղյանը և Մամիկոն Ղարիբջանյանը: Սեմինարի նպատակը տարբեր մարզերի մարզիչների միջև փորձի փոխանակումն է, ինչպես նաև մանկապատանեկան ֆուտբոլի մարզումային առանձնահատկություններին ծանոթացնելը: