Բոտի Դեմելը Շիրակում է

23.08.2013

Բոտի Դեմելը Շիրակում է

24-ամյա կոտդիվուարցի հարձակվող Բոտի Դեմելը կրկին հանդես կգա Հայաստանի բարձրագույն խմբում: Աֆրիկացի հարձակվողի հետ կես տարվա պայմանագիր է կնքել Հայաստանի չեմպիոն «Շիրակը»: 



2008-2011թթ.. Դեմելը հանդես է եկել Երևանի «Միկայում», ապա տեղափոխվել է նորվեգական «Ռոսենբորգ»: Դեմելը մի պահ վերադարձավ «Միկա»` մասնակցելով Հայաստանի 2012/13թթ. առաջնության մի քանի հանդիպումների, ապա տեղափոխվեց Վրաստան` պայմանագիր կնքելով «Զեստաֆոնիի» հետ: Հայաստանի առաջնություններում Դեմելը խփել է 25 գնդակ: