Շիրակը առաջին հաղթանակը տոնեց
26.08.2013
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն Շիրակին հաջողվեց առաջին հաղթանակը տոնել առաջնության մեկնարկից ի վեր: Այսօր Շիրակը սեփական հարկի տակ հյուրընկալել էր Բանանցին:
Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց Կառլո Ռոդռիգեսը, որը անվրեպ իրացրեց 11մ հարվածը: Իսկ 10 րոպե անց Սերժ Դեբլեն ձախ կողմից հուժկու հարված կատարեց, որից հետո հյուրերի դարպասապահը կարողացավ ետ մղել այն, սակայն վրա հասած Անդրանիկ Բարիկյանը հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ խաղակեսի 64-րդ րոպեին Դամե Դիոպի նկատմամբ Բանանցի պաշտպանները սեփական տուգանայինում խախտեցին կանոնները և մրցավարը ցույց տվեց 11մ նշակետին: Անդրանիկ Բարիկյանը անվրեպ իրացրեց 11մ հարվածը և այս խաղում դուբլ ձևակերպեց՝ առաջին հաղթանակը պարգևելով Շիրակին:
Հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 1-ին, ժամը 19:00, Հանրապետական մարզադաշտում, որտեղ Շիրակը կմրցի Ուլիսի հետ:
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ «Շիրակ» (Գյումրի), 1958-2013. Բոլոր իրավունքները պաշտպանված են