Բոտի Դեմելը միացավ Շիրակին

30.08.2013

Բոտի Դեմելը միացավ Շիրակին

Կոտդիվուարցի հարձակվող Բոտի Դեմելը երեկ ժամանել է Հայաստան և միացել է Գյումրիի «Շիրակին»: Հայտնի է, որ Հայաստանի չեմպիոնը կես տարվա պայմանագիր է ստորագրել 24-ամյա խաղացողի հետ, ով ժամանակին արդյունավետ խաղ էր ցուցադրում Երևանի «Միկայի» կազմում:

Ֆուտբոլիստը չի մասնակցի վաղը «Ուլիսի» հետ կայանալիք խաղին, քանի որ դեռ լավ մարզավիճակում չէ: Սպասվում է, որ աֆրիկացին նորամուտը «Շիրակի» կազմում կնշի սեպտեմբերի 14-ին «Արարատի» հետ կայանալիք խաղում:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Բոտի Դեմելն ելույթ էր ունենում վրացական «Զեստաֆոնի» թիմում: