Ապաուն 4 ամսով դուրս եկավ շարքից

30.08.2013

Ապաուն 4 ամսով դուրս եկավ շարքից

Գյումրիի «Շիրակի» գանացի լեգեոներ Ջակոբ Ապաուն երեկ վերադարձել է հայրենիք: Ապաուն բուժման կուրս է անցնելու Գանայում, իսկ դեկտեմբերին կրկին կմիանա Հայաստանի չեմպիոնին:



Ավելացնենք, որ կիսապաշտպանությունում հանդես եկող Ապաուն նորամուտը «Շիրակի» կազմում նշեց հուլիսին` փոխարինման դուրս գալով Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Պարտիզանի» հետ Գյումրիում կայացած մրցավեճում (1:1):