Խոշոր հաշվով հաղթանակ

31.08.2013

Խոշոր հաշվով հաղթանակ

Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում Հայաստանի չեմպիոնը կարողացավ խոշոր հաշվով հաղթանակ տոնել Ուլիսի նկատմամբ: 

 

Հանդիպման 10-րդ րոպեին Կադիո Բորիսը հեռահար հուժկու հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Հյուրերը առաջին խաղակեսի ընթացքում անընդհատ փորձում էին կրկնապատկել հաշիվը, սակայն հիանալի էր գործում Ուլիսի դարպասապահ Արթուր Երանոսյանը: 

 

Իսկ արդեն երկրորդ խաղակեսում Շիրակը ճնշումը ուժեղացրեց և հասավ իր նպատակին: 86-րդ րոպեին, ստանալով փոխանցում խորքից, Սերժ Դեբլեն մեն մենակ դուրս եկավ դարպասապահի հետ և շրջանցելով նրան գնդակը ուղարկեց դարպասը: Ընդամենը երկու րոպե անց Դեբլեն դուբլ ձևակերպեց և Շիրակին պարգևեց խոշոր՝ 3:0 հաշվով հաղթանակ: 

 

 Շիրակը սեպտեմբերի 14-ին սեփական հարկի կհյուրընկալի Արարատին: