Շիրակը ոչ ոքի խաղաց Արարատի հետ

14.09.2013

Շիրակը ոչ ոքի խաղաց Արարատի հետ

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում Շիրակը սեփական հարկի տակ ընդունել էր Արարատին: Հանդիպումը անցավ շատ լարված. հետաքրքիր և հավասար պայքարում: 

 

Մինչև առաջին խաղակեսի 44-րդ րոպեն տանտերերը տիրում էին նախաձեռնությանը: Մի քանի անգամ գյումրեցիների կոտդիվուարցի կիսապաշտպան Սերժ Դեբլեն հիանալի անցումներից հետո չկարողացավ գոլ խփել Արարտի դարպասին: Իսկ 24-րդ րոպեին Դեբլեի հարվածից հետո գնդակը նույնիսկ հայտնվեց հյուրերի դարպասում, սակայն մրցավարը ցույց տվեց խաղից դուրս: Հաջողության չկարողացավ հասնել նաև Դավիթ Հակոբյանը, ով շատ ակտիվ էր առաջին խաղակեսում: Իսկ 44-րդ րոպեին Գևորգ Նռանյանը կարողանում է գեղեցիկ հարվածով առաջ մղել հյուրերին: 

 

Երկրորդ խաղակեսը կրկին շատ ակտիվ են սկսում տանտերերը և այս անգամ հասնում են արդյունքի: 51-րդ րոպեին Սերժ Դեբլեի փոխանցումից հետո հաշիվը հավասարեցնում է Անդրանիկ Բարիկյանը: Չնայած տանտերրի ջանքերի՝ այդպես էլ չի հաջողվում հաշվի մեջ առաջ անցնել: Իսկ 73-րդ րոպեին մրցավարը 11մ հարված նշանակեց Շիրակի դարպասին: Գնդակին մոտեցավ Խորեն Վերանյանը, սակայն հիանալի խաղաց տանտերերի դարպասապահը Արթուր Հարությունյանը, ով վստահորեն ետ մղեց գնդակը և փրկեց իր թիմին վերահաս գոլից:


Այսպիսով, հանդիպումը ավարտվում է 1:1, ր Շիրակը վաստակում է ընդամենը 1 միավոր: