Հայաստանի գավաթ. Անհաջող մեկնարկ

03.10.2013

Հայաստանի գավաթ. Անհաջող մեկնարկ

Մեկնարկել է Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ հանդիպումները: Առաջին հանդիպումը Շիրակը անցկացրեց սեփական հարկի տակ՝ ընդունելով Բանանցին:

 

Նախ նշենք, որ Շիրակի հիմնական կազմի մի քանի խաղացողներ վնասվածքների պատճառով հայտավորված չեն եղել այդ հանդիպմանը:  Հադիպման առաջին խաղակեսի 25-րդ րոպեին Կարեն Հակոբյանի փոխանցումից հետո Անդրանիկ Բարիկյանը բացեց հաշիվը: Սակայն երկու րոպե անց Էդգար Մալաքյանին հաջողվեց հավասարեցնել հանդիպման հաշիվը: Իսկ արդեն 79-րդ րոպեին պաշտպանների անհամաձայնության արդյունքում Մալաքյանը խփեց իր երկրորդ գնդակը, որը և դարձավ հաղթական իր թիմի համար:

 

Պատասխան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 23-ին Երևանում: