Շիրակը խոշոր հաշվով հաղթեց Տրե Պեննեյին

04.07.2013

Շիրակը խոշոր հաշվով հաղթեց Տրե Պեննեյին

Հուլիսի 2-ին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Շիրակը Գյումրու Քաղաքային մարզադաշտում հյուրընկալել էր Սան Մարինոյի չեմպիոն Տրե Պեննեյին:

Առաջին րոպեներից տանտերերի մոտ մի փոքր լարվածություն էր նկատվում, հատկապես այն բանից հետո, երբ 11-րդ րոպեին նշանկաված 11 մետրանոց հարվածը չկարողացավ իրացնել Դամե Դիոպը: Սակայն արդեն 36-րդ րոպեին Կարեն Մուրադյանի գեղեցիկ փոխանցումը մեն մենակ դուրս բերեց դարպասապահի հետ Ֆոֆանա Բեկոյին, որն էլ չվրիպեց: Իսկ այնուհետև Բեկոն 55-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը, իսկ արդեն 64-րդ րոպեին դարձավ հեթ-թրիքի հեղինակ:

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին Սան Մարինոյի Օլիմպիական մարզադաշտում: