«Շիրակը» դուրս մնաց գավաթային հետագա պայքարից

04.11.2015

«Շիրակը» դուրս մնաց գավաթային հետագա պայքարից

«Շիրակն» այսօր գավաթային պատասխան հանդիպմանը սեփական հարկի տակ պարտվեց «Միկային» նվազագույն հաշվով:


«Շիրակն» արդեն իսկ հանդիպման երկրորդ րոպեին ստիպված եղավ կենտրոնից վերսկսել հանդիպումը։  «Միկայի» առաջին իսկ գրոհը դրական արդյունքով ավարտվեց։ Գյումրեցիների տուգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթ իրավիճակում «Միկայից» Արթուր Գրիգորյանը կարողացավ արագ կողմնորոշվել և գնդակն ուղարկեց ցանցի մեջ: Առաջին խաղակեսին մեր թիմը կարողացավ կարգավորել խաղը դաշտի միջնամասում. նույնիսկ մոտ էր հաշիվը հավասարեցնելու, երբ Դավիթ Հակոբյանը խաղակեսի վերջնամասին աջ եզրից ներխուժեց տուգանային հրապարակ, բայց հապաղեց և ի վերջո` վրա հասած պաշտպանները չեզոքացրեցին վտանգը: Իսկ արդեն երկրորդ խաղակեսում «Շիրակն» ամբողջովին տիրում էր նախաձեռնությանը: Բայց առավելությունը գոլի վերածել այդպես էլ չհաջողվեց, չնայած որ մի շարք ֆուտբոլիստներ մոտ էին արդյունքի հասնելուն: Նախ, խաղակեսի սկզբնամասում Բարիկյանի հարվածն ընթացավ ուղիղ դարպասապահի վրա, իսկ այնուհետև Դավիթ Հակոբյանի և Արամ Մուրադյանի հարվածները շեղ էին. հուսալի էր խաղում նար հյուրերի դարպասապահը, ով մի քանի անգամ ետ մղեց Գոռ Մալաքյանի հարվածները:


Այսպիսով, «Շիրակը», պարտվելով սեփական հարկի տակ, երկու խաղերի արդյունքում պարտվեց «Միկային» 1:2 հաշվով և դուրս մնաց գավաթային հետագա պայքարից:


«Շիրակի» կազմը`

1.Աբրահամյան Նորայր, 2.Հովհաննիսյան Արման, 8.Մալաքյան Գոռ, 9.Կուակու Կոնան Օդիլոն, 10.Հակոբյան Դավիթ, 11.Փանոսյան Էդվարդ (6.Կաբա Մուհամեդ 46'), 12.Բարիկյան Անդրանիկ (7.Այվազյան Վիուլեն 56'), 15.Ալեքսանյան Կարեն (18.Մուրադյան Արամ 72'), 20.Ստամենկովիչ Միլոշ, 21.Հովհաննիսյան Գևորգ, 25.Դավոյան Աղվան


Հաջորդ հանդիպումը ևս «Շիրակն» անց է կացնելու սեփական հարկի տակ նոյեմբերի 8-ին` ընդդեմ «Արարատի»: