«Շիրակ-2»-ը շարունակում է պարտությունների շարքը

28.10.2015

«Շիրակ-2»-ը շարունակում է պարտությունների շարքը

Հոկտեմբերի 26-ին կայացավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 11-րդ տուրը, որտեղ «Շիրակ-2»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Փյունիկ-2»-ին։ 

 

Գյումրեցիները չկարողացան արժանի դիմադրություն ցուցադրել հակառակորդին և պարտվեցին խոշոր՝ 2:5 հաշվով։ 

 

Գոլերը՝ Արամ Մուրադյան, 63, Արման Ասլանյան, 70 («Շիրակ-2»), Ռազմիկ Հակոբյան, 15, Արթուր Քարտաշյան, 41, Հովհաննես Փափազյան, 50, Նորիկ Մկրտչյան, 67, Ռոբերտ Մինասյան, 71 («Փյունիկ-2»)