ՇԻՐԱԿԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՇԵՅԽԻՑ

28.06.2013

ՇԻՐԱԿԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՇԵՅԽԻՑ

Գյումրիի «Շիրակը» շարունակում է նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին, որտեղ Հայաստանի գործող չեմպիոնների մրցակիցը լինելու է Սան Մարինոյի չեմպիոն «Տրե Պենեն» (անդրանիկ՝ տնային հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին)։

Ինչպես armsport.am-ին հայտնեցին Գյումրին ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունից, թիմի մարզչական անձնակազմը հրաժարվել է Սենեգալի երիտասարդական հավաքականի պաշտպան Շեյխ Ուեդի ծառայություններից, ով փորձաշրջան էր անցնում հունիսի սկզբից։