«Շիրակում» փորձաշրջան են անցնում վեց ֆուտբոլիստներ

17.01.2017

«Շիրակում» փորձաշրջան են անցնում վեց ֆուտբոլիստներ

«Շիրակը» Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում շարունակում է նախապատրասվել 2016/17 առաջնության գարնանային հատվածին։ 

 

Գյումրեցիների կազմ ուժեղացնելու համար մարզչական շտաբը Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ փորձաշրջանի է հրավիրել մի շարք օտարերկյա ֆուտբոլիստների։ 


Այժմ «Շիրակի» կազմում մարզվում են Կոտդիվուարցիներ Մուսա Պոլ Բակայոկոն (21տարեկան, հարձակվող) և Վի Մուհամեդ Սիլան (22տարեկան, կենտրոնական կիսապատպան), Գամբիացիներ Յանկուբա Ջելոն (19տարեկան, հարձակվող) և Մուսա Կամբին (19տարեկան, կենտրոնական կիսապաշտպան), ինչպես նաև ամերիկացի Կիրիան Չինազորմ Նվաբուեզեն (25տարեկան, հարձակվող) և Կամերունցի Օմառո Կաինան (21տարեկան, կիսապաշտպան)։ Վերջին երկու ֆուտբոլիսները մրցաշրջանի առաջին հատվածում հանդես են եկել «Արարատում»։