«Շիրակը» հրաժարվեց Ակիհիրո Տակադայի ծառայություններից

10.10.2016

«Շիրակը» հրաժարվեց Ակիհիրո Տակադայի ծառայություններից

Ճապոնացի 20-ամյա հարձակվող Ակիհիրո Տակադայի հետ «Շիրակը» պայմանագիրը էր ստորագրել օգոստոսի 26-ին, որը նախատեսված է մինչև 2019թ. հուլիսի 31-ը։ 


Տակադան այդպես էլ չհայտավորվեց «Շիրակի» հիմնական կազմում և միայն մի քանի հանդիպում անցկացրեց գյումրեցիների երկրորդ թիմի կազմում։ Մարզչական շտաբը Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ որոշում կայացրեց հրաժարվել Տակադայի ծառայություններից։ Պայմանագիրը խզվեց երկկողմանի համաձայնությամբ։