Վահան Բիչախչյանը երեք միավոր պարգևեց «Շիրակին»

26.08.2016

Վահան Բիչախչյանը երեք միավոր պարգևեց «Շիրակին»

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Արարատին»։ 

 

Գյումրեցիները հանդիպման մեկնարկեց նետվեցին գրոհի, սակայն կրկին չէր ստացվում եզրափակել գրոհները։ Մի քանի անգամ նպաստավոր դիրքերից վրիպեցին Դավիթ Հակոբյանը և Վիուլեն Այվազյանը։ Հանդիպման վերջում փոխարինման դուրս եկավ Վահան Բիչախչյանը և թիմի գործողություններում։ Իսկ հանդիպման ավարտից երեք րոպե առաջ, օգտվելով մրցակցի տուգանայինում խառը իրավիճակից, Բիչախչյանը արագ կողմնորոշվեց և խփեց հանդիպման միակ և հաղթական գոլը։ 


Այսպիսով, երրորդ տուրից հետո «Շիրակը» ինը միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։