Մեկնարկել է «Շիրակի» հավաքը Հանքավանում

11.06.2016

Մեկնարկել է «Շիրակի» հավաքը Հանքավանում

«Շիրակը» հունիսի 3-ից սկսել է նախապատրաստվել ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փուլի հանդիպումներին։ Նախապատսրասվելու կարևոր մրցավեճին գյումրեցիները հունիսի 10-ից 15-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Հանքավանում, որտեղ հավաքի վերջին օրը ստուգողական հանդիպում կանցկացնեն «Ալաշկերտի» հետ։


Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ Հանքավան են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝


Դարպասապահներ՝ Նորայր Աբրահամյան, Սոկրատ Հովհաննիսյան

Պաշտպաններ՝ Արման Հովհաննիսյան, Արտյոմ Միքայելյան, Արման Թադևոսյան, Գևորգ Հովհաննիսյան, Ռոբերտ Դարբինյան, Աղվան Դավոյան

Կիսապաշտպաններ՝ Ռումյան Հովսեփյան, Դավիթ Հակոբյան, Էդվարդ Փանոսյան, Կարեն Ալեքսանյան, Արման Ասլանյան, Ուդո Սոլոմոն, Մուհամեդ Կաբա, Նեմանյա Ստոշկովիչ, Ղուկաս Պողոսյան

Հարձակվողներ՝ Օդիլոն Կուակու, Դրիսա Դիարասուբա , Վիուլեն Այվազյան, Արամ Մուրադյան, Վահան Բիչախչյան


Հանքավանից վերադառնալուց հետո թիմը մարզումները կշարունակի Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում, իսկ հունիսի 22-ին կմեկնի Գորի, Վրաստան, որտեղ, հունիսի 23-ին ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստան բրոնզե մեդալակիր «Դիալյի» հետ։