Երկու աֆրիկացիներ համալրեցին «Շիրակի» կազմը

22.06.2016

Երկու աֆրիկացիներ համալրեցին «Շիրակի» կազմը

Այսօր «Շիրակին» միացին երկու Կոտդիվուարցի ֆուտբոլիստներ։ 


Կենտրոնական պաշտպան Մուհամեդ Լամինե Դումույան (նկարում`աջ կողմում ) 21 տարեկան է։ Նախկինում Դումույան հանդես է եկել Կոտդիվուարի մի շարք ակումբներում՝ «Ասֆա», «Յուվենտուս Դալեպե», «Աֆրիկա Սպորտս», «Գոգնոա», «Բինգերվիլ», ինչպես նաև Նորվեգիայի առաջին դիվիզիոնը ներկայացնող «Ուլենսակեր/Կիսա Իլ» ակումբում։ 


Հարձակվողական ոճի կիսապաշտպան Կլաուդիո Ֆրանկ Իսմայիլ Բրուն նույնպես 21 տարեկան է։ Բրուն հանդես է եկել Կոտդիվուարի «Ասֆա» ակումբում, ինչպես նաև  վարձավճարով հանդես է եկել Բենինը ներկայացնող «Ռեքունզ» թիմում։ 


Երկու ֆուտբոլիսնտերի պայմանագրերն էլ նախատեսված է մինչև 2017թ. հուլիսի 31-ը։