«Շիրակում» փորձաշրջան կանցնեն երկու ամերիկացի ֆուտբոլիստներ

14.02.2016

«Շիրակում» փորձաշրջան կանցնեն երկու ամերիկացի ֆուտբոլիստներ

«Շիրակը» Գյումրու ակադեմիայում շարունակում է նախապատրաստվել առաջնության գարնանային հատվածին և շարունակում է փորձարկել նոր խաղացողներ։ 


Այս անգամ Վարդան Բիչախչյանը գյումրեցիների ճամբար է հրավիրել երկու ամերիկացի ֆուտբոլիստների, որոնք «Շիրակի» հետ մարզվեցին Լոս Անջելեսյան հավաքի ընթացքում։ 


Էդեր Սմիթ Արեոլան հանդես է եկել «ԼԱ Գելեքսիի» երկրորդ թիմում։ 24-ամյա  հարձակվողի վերջին ակումբը եղել է «Վենտուրա Ֆյուժնը»։


Էդգար Էսպինոզան հանդես է եկել «Ատլանտա Սիլվեբաքսում»։ 26-ամյա կենտրոնական պաշտպանը նախորդ տարի հանդես է եկել «Կալ ՖԱ» -ում։