Երկու նիգերիացի ֆուտբոլիստներ փորձաշրջան կանցնեն «Շիրակում»

27.01.2017

Երկու նիգերիացի ֆուտբոլիստներ փորձաշրջան կանցնեն «Շիրակում»

Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում «Շիրակը» շարունակում է նախապատրաստվել 2016/17թթ. գարնանային հատվածին։ 


Այսօր թիմին միացել են  երկու նիգերիացի ֆուտբոլիստներ՝ հարձակվողական ոճի կիսապաշտպաններ 21-ամյա Բիլի Աուտա Մայքլը և 22-ամյա Ադեվալե Օլուվաֆեմի Սապարան։ 


Հիշեցնենք, որ վաղը, ժամը 12:00-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում «Շիրակը» կանցկացնի այս տարվա երկրորդ ընկերական հանդիպումը՝ մրցելով «Գանձասար-Կապանի» հետ։