«Շիրակը» հաղթահարեց «Դիլայի» արգելքը

08.07.2016

«Շիրակը» հաղթահարեց «Դիլայի» արգելքը

ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպմանը «Շիրակը» սեփական հարկի տակ կարողացավ հաղթահարել վրացական «Դիլայի« արգելքը։ Առաջին հանդիպումն ավարտվել էր վրացական թիմի նվազագույն հաշվով հաղթանակով։ 


Գյումրեցիները շատ ակտիվ սկսեցին հանդիպումը՝ փորձելով արագորեն վերականցնել հաշվի հավասարությունը, սակայն չէր ստացվում գրոհի եզրափակիչ մասը։ Միայն երբ հանդիպման ավարտին մնացել էր 15 րոպե Վարդան Բիչախչյանը կատարեց ռիսկային փոփոխություն՝ խաղադաշտ դուրս բերելով 16-ամյա Վահան Բիչախչյանին։ Եվ «Շիրակի» մարզիչը չսխալվեց. ընդամենի ութ րոպե անց Վահան Բիչախչյանը հեռահադ հիանալի հարվածով կարողացավ գրավել մրցակցի դարպասը։ Հիմնական ժամանկն այդպես էլ ավարտվեց՝ 1:0 երկու հանդիպումների արդյունքում՝ 1:1։ Լրացուցիչ ժամանակն էլ հաղթողին չորոշեց, և միանյ 11մ հարվածաշարով (4:1) «Շիրակը» կարողացավ հաղթահարել «Դիլայի» արգելքը։ Գյումրեցիներից փայլուն իրացրեցին հարվածները Ռումյան Հովսեփյանը, Վիուլեն Այվազյանը, Ռոբերտ Դարբինյանը և Դավիթ Հակոբյանը։ Հիանալի, անթերի խաղաց նաև «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովի։ 


Այսպիսով, «Շիրակը» հաջորդ փուլում ուժերը կչափի «Սպարտակ Տռնավայի» հետ։