«Շիրակն» ընդհուպ մոտեցավ առաջատարին

04.10.2015

«Շիրակն» ընդհուպ մոտեցավ առաջատարին

Բարձրագույն խմբի 9-րդ տուրի շրջանակներում «Շիրակը» հյուրընկալվել էր առաջնության ետնապահ «Ուլիսին»։

 

Հանտոպումը անցավ երկուստեք պայքարներով։ Գյումրեցիները առաջին խաղակեսում մի քանի անգամ հնարավորություն ունեին բացել հանդիպման հաշիվը։ Հիանալի հնարավորություն ձեռքից բաց թողեց իվուարցի հարձակվողը, ով խորքից փոխանցումից հետո գրեթե մեն-մենակ էր մնացել դարպասապահի դեմ, հարվածեց, սակայն գնդակը Կաչկաչիշվիլիից անդրադառնալով, մի փոքր բարձրությամբ անցավ հորիզոնական դարպասաձողի վրայով: 

 

Երկրորդ խաղակեսում գոլ խփելու հնարավություններ ունեին «Ուլիսի» ֆուտբոլիստները, սակայն բոլոր դրվագներում վստահ խաղացին պաշտապանները։ Մի քանի անգամ էլ գյումրեցիներին վերահաս գոլից փրկեց Գոռ Էլյազյանը։ Հանդիպման միակ գոլը 55-րդ րոպեին խփեց Դավիթ Հակոբյանը։ Անկյունայինի իրավունք էին ստացել «Շիրակի» ֆուտբոլիստները. բարձրից փոխանցումից հետո Հակոբյանը գլխի գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ 

 

«Շիրակը» հաղթեց նվազագույն հաշվով, վաստակեց 17 միավոր և հավասարվեց 2-րդ տեղում գտնվող «Փյունիկին»՝ մեկ միավորով զիջելով առաջատար «Ալաշկերտին»։