Շիրակ-2 ավարտեց մրցելույթներն այս մրցաշրջանում

29.05.2015

Շիրակ-2 ավարտեց մրցելույթներն այս մրցաշրջանում

Մայիսի 27-ին Հայաստանի Առաջին խմբի վերջին տուրում «Շիրակ-2» «Քասախի մարզիկ» մարզադաշտում հյուրընկալվել էր «Ուլիս-2»-ին: Խաղը բավականին կարևոր էր «Շիրակ-2»-ի համար, քանզի հաղթանակի դեպքում թիմը կարող էր գրավել 5-րդ հորիզոնականը, իսկ պարտության դեպքում հնարավոր էր` եզրափակեր մրցաշարային աղյուսակը:


Խաղի առաջին խաղակեսը բավականին անհաջող ընթացավ շիրակցիների համար: Արդեն երրորդ րոպեին մրցավարը նշանակեց ազատ հարված գյումրեցիների տուգանային հրապարակում, որից օգտվեցին ուլիսցիները. գոլի հեղինակ դարձավ Աշոտ Կարապետյանը: Առաջին խաղակեսի միջնամասում ուլիսցիները կրկնապատկեցին առավելությունը. այս անգամ աչքի ընկավ Վիգեն Ավետիսյանը: Երկրորդ խաղակեսում «Շիրակ-2»-ի ֆուտբոլսիտներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը` Ռուդիկ Ռաֆայելյանի խփած գոլի շնորհիվ: Բայց ավելին անել շիրակցիները չկարողացան: Այդպես էլ ավարտվեց հանդիպումը «Ուլիս-2»-ի հաղթանակով 2:1 հաշվով: Այս հաղթանակով «Ուլիս-2» շրջանցեց «Շիրակ-2»-ին մրցաշարային աղյուսակում:


«Շիրակ-2»-ի կազմը`

1.Ավագյան Հովհաննես, 3.Հարությունյան Դավիթ (10.Մովսիսյան Հակոբ 78'), 4.Ռաֆայելյան Ռուդիկ, 5.Խոջոյան Յուրա, 7.Գասպարյան Նարեկ (8.Կարապետյան Վաչագան 46'), 9.Գևորգյան Կառլեն (19.Սահակյան Արտավազդ 66'), 11.Շահինյան Շահե, 13.Մարտիրոսյան Մարտին (14.Մելքոնյան Մկրտիչ 60'), 16.Մակինյան Արամայիս, 17.Հովսեփյան Սամվել (2.Ամիրյան Արթուր 85'), 20.Մակարյան Լևոն (6.Մկրտչյան Ռուդիկ 77')


Հանդիպման գոլերը`

80.Կարապետյան 3' (1:0), 7.Վ. Ավետիսյան 19' (2:0), 4.Ռաֆայելյան 63' (2:1)


Վերջին տուրում «Միկա-2»-ի կրած պարտության շնորհիվ «Շիրակ-2» կարողանում է խուսափել վերջին հորիզոնականից և մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքում զբաղեցնել 7-րդ հորիզոնականը: Հավելենք, որ առաջնության ավարտին մնացել է մեկ` չեմպիոնական խաղ «Ալաշկերտ-2» - «Բանանց-2», որը կկայանա հունիսի 3-ին:


Այսպիսով, «Շիրակ-2» Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2014/15 մրցաշրջանի շրջանակներում անց է կացրել 28 հանդիպում, որից 6 խաղ ավարտել է հաղթանակով, 8-ը` ոչ-ոքի, և կրել 14 պարտություն. թիմը վաստակել է 26 միավոր: «Շիրակ-2»-ի կազմից լավագույն ռմբարկուն է Շահե Շահինյանը` խփած 9 գնդակով: