«Շիրակ-2» -ը պարտվեց «Ուլիս-2»-ին

12.08.2015

«Շիրակ-2» -ը պարտվեց «Ուլիս-2»-ին

Օգոստոսի 10-ին կայացավ Առաջին խմբի առջանության երկրորդ տուրը, որտեղ «Շիրակ-2»-ը հյուրընկալվել էր «Ուլիս-2»-ին։

 

Հանդիպման հաշիվը  6-րդ րոպեին բացել է ուլիսցի Մհեր Հարությունյան, սակայն հինգ րոպե անց Արման Ասլանյանին հաջողվել է վերականգնել հաշիվը։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Կառլեն Գևորգյանը առաջ է մղել գյումրեցիներին։ Բայց «Շիրակ-2»-ին չի հաջողվել պահպանել հաղթական հաշիվը։ Նախ Վիգեն Ավետիսյանը 72-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը, իսկ արդեն  երկու րոպե անց  Մհեր Հարությունյան դուբլ է ձևակերպել։


Այսպիսով, «Շիրակ-2»-ը 2:3 հաշվով պարտվել է «Ուլիս-2»-ին։