Վահան Բիչախչյանը հրավիրվել է Մ19տ հավաքական

28.07.2016

Վահան Բիչախչյանը հրավիրվել է Մ19տ հավաքական

Հայաստանի Մ19տ. հավաքականն օգոստոսի 2-ից 6-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք, իսկ օգոստոսի 6-ից 10-ը կմեկնի Բելառուս՝ անցկացնելու ընկերական հանդիպումներ Բելառուսի Մ19տ. հավաքականների հետ։ Հանդիպումները կկայանան օգոստոսի 7-ին և 9-ին։  


«Շիրակի» հարձակվող Վահան Բիչախչյանը հրավիրվել է մասնակցելու Մ19տ. հավաքականի հավաքին և օգոստոսի 6-ին հավաքականի հետ կմեկնի Բելառուս։