Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական

09.06.2017

Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական

2017 թ. հունիսին կմեկնարկի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլը: Հունիսի 13-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի առաջին հանդիպումը՝ հյուրընկալվելով Ջիբրալթարի հավաքականին:

«Շիրակի» 17-ամյա հարձակվող Վահան Բիչախչյանը հրավիրվել է երիտասարտական հավաքական և թիմի հետ կնախապատրաստվի Եվրոպայի մինչև 21 տարեկանների փուլին։

Երիտասարդական հավաքականը հունիսի 4-ին Քիշինյովում անցկացրեց ընկերական հանդիպում Մոլդովայի Մ-21 հավաքականի հետ: Վահան Բիչախչյանը դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում։ Մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում կվերսկսվի հունիսի 7-ին, իսկ հունիսի 10-ին թիմը կմեկնի Պորտուգալիայի Ֆարո քաղաք, որտեղ էլ կկայանա Ջիբրալթարի հավաքականի հետ հանդիպումը: 


Աղբյուրը՝ ՀՖՖ