Վահան Բիչախչյանը Եվրոպա լիգայում երկու տարի անընդմեջ գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է

09.07.2017

Վահան Բիչախչյանը Եվրոպա լիգայում երկու տարի անընդմեջ գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է

Այսօր Վահան Բիչախչյանը դարձավ 18 տարեկան: Գյումրու «Շիրակի» երիտասարդ կիսապաշտպանը ոչ միայն շարունակում է փայլուն մրցելույթները, այլ նաև ռեկորդներ է սահմանում:

Բիչախչյանը հայկական ֆուտբոլի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ դարձավ եվրագավաթում իր նորամուտի մրցաշրջանում: Վահանը դա արեց նաև երկրորդ տարին անընդմեջ:

 

Պատմական էքսկուրս

Եվրոպայի լիգայի խաղարկության պատմության (2009/2010 թթ. մինչև 2016/2017 թթ. / խմբային փուլից մինչև եզրափակիչ) գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Ռոմելու Լուկակուն է, որը աչքի է ընկել 16 տարեկան 7 ամսական 4 օրական հասակում: 2009 թվականի դեկտեմբերի 17-ին «Անդերլեխտի» ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել Ամստերդամի «Այաքսի» հետ խաղում:

Երկրորդ տեղում Իկեր Մունիաինն է: Բասկ ֆուտբոլիստը Վիեննայի «Աուստրիայի» դարպասը գրավել է 16 տարեկան 8 ամսական և 29 օրական հասակում: Խաղը տեղ է ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 17-ին:

Եվրոպայի լիգայի խաղարկության պատմության մեջ (խմբային փուլից մինչև եզրափակիչ) գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ (17 տարեկանը չլրացած) ֆուտբոլիստների ցուցակը (2009/2010թթ. մինչև 2016/2017 թթ. ):

  • Ռոմելու Լուկակու - 16տար. 7ամ. 4օր.
  • Իկեր Մուիաին - 16տար. 8ամ. 29օր.

2009 թվականի օգոստոսի 6-ին Բիլբաոյի «Ատլետիկի» կազմում Իկեր Մունիաինն աչքի է ընկել նաև որակավորման երրորդ փուլի շվեյցարական «Յանգ Բոյզի» հետ խաղում, երբ 16 տարեկան 7 ամսական և 18 օրական էր: Այս ցուցանիշով Մունիաինը գլխավորում է Եվրոպայի լիգայի խաղարկության պատմության որակավորման փուլերում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների ցուցակը:

Նրանից հետո երկրորդ տեղում է Սկոպյեի «Ռաբոտնիչկիի» խաղացող Էլիֆ Ելմասը, որը անցած տարվա խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղում Պոդգորիցայի «Բուդոչնոստի» դարպասը գրավել է 16 տարեկան 9 ամսական և 1 օրական հասակում:

Եվրոպայի լիգայի խաղարկության պատմության մեջ որակավորման փուլերում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ (17 տարեկանը չլրացած) ֆուտբոլիստների ցուցակը (2009/2010թթ. մինչև 2017/2018 թթ. ):

  1. Իկեր Մունիաին - 16տար. 7ամ. 18օր.
  2. Էլիֆ Ելմաս  - 16տար. 9ամ. 1օր.
  3. Նիկոլա Վլասիչ - 16տար. 9ամ. 13օր.
  4. Սանդեր Սվենդսեն - 16տար. 11ամ. 25օր.
  5. Վահան Բիչախչյան  – 16տար. 11ամ. 28օր.

Գյումրու «Շիրակի» պատանի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը Եվրոպայի լիգայի խաղարկության պատմության մեջ որակավորման փուլերում (2009/2010թթ. մինչև 2017/2018 թթ. ) գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների ցուցակում զբաղեցնում է 5-րդ տեղը:

Անցած խաղարկության որակավորման առաջին փուլի Գորիի «Դիլայի» հետ պատասխան խաղում Բիչախչյանը գոլի հեղինակ դարձավ 16 տարեկան 11 ամսական 28 օրական հասակում: Այս ցուցանիշով գյումրեցի ֆուտբոլիստը երկրորդն էր անցած խաղարկության որակավորման փուլերում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների ցուցակում՝ Էլիֆ Ելմասից (16տար. 9ամ. 1օր) հետո:

Եվրոպայի լիգա, 2016/2017 թթ., որակավորման փուլեր

Գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստները

  1. Էլիֆ Ելմաս  - 16տար. 9ամ. 1օր.
  2. Վահան Բիչախչյան  – 16տար. 11ամ. 28օր.


Եվրոպայի լիգա, 2016/2017 թթ., խմբային փուլից մինչև եզրափակիչ

Գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը

  1. Լուիս Վերստրաետե  - 17տար. 10ամ. 12օր.

Ստացվում է՝ Եվրոպայի լիգայի անցած խաղարկությունում (որակավորման առաջին փուլից մինչև եզրափակիչ) գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստներից մեկը Գյումրու «Շիրակի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանն է, որը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:


Եվրոպայի լիգա, 2016/2017 թթ., որակավորման առաջին փուլից մինչև եզրափակիչ

Գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստները

  1. Էլիֆ Ելմաս  - 16տար. 9ամ. 1օր.
  2. Վահան Բիչախչյան  – 16տար. 11ամ. 28օր.
  3. Լուիս Վերստրաետե  - 17տար. 10ամ. 12օր.

Վահան Բիչախչյանը աչքի ընկավ նաև Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության որակավորման առաջին փուլի «Գորիցայի» հետ պատասխան մրցավեճում՝ գրավելով Գրեգա Սորչանի դարպասը 17 տարեկան 11 ամսական 27 օրական հասակում: Ընթացիկ խաղարկությունում այս ցուցանիշով «Շիրակի» խաղացողը երկրորդ տեղում է:


Եվրոպայի լիգա, 2017/2018 թթ., որակավորման առաջին փուլից հետո

Գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստները

  1. Նիկոլա Կրստովիչ  - 17տար. 3ամ. 1օր.
  2. Վահան Բիչախչյան  – 17տար. 11ամ. 27օր.
  3. Արբին Զեյնուլայ  - 18տար.  4ամ. 21օր.

Եվրոպայի լիգայի խաղարկությունում Վահան Բիչախչյանն երկու տարի անընդմեջ գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: Ճիշտ է, ժամանակին Ռոմելու Լուկակուն նույնպես աչքի է ընկել նման արդյունավետությամբ, սակայն առաջին դեպքում աչքի է ընկել Եվրոպայի լիգայի խաղարկությունում, իսկ արդեն հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:

Վահան Բիչախչյանի անցած տարվա ցուցանիշը լավագույններից է եվրագավաթների պատմության մեջ (Չեմպիոնների լիգա՝ սկսած 1992/1993 թթ.-ից, Եվրոպայի լիգա՝ սկսած 2009/2010 թթ.-ից): Բավական է նշել, որ նշված ժամանակահատվածում Չեմպիոնների լիգայի խաղարկության պատմության մեջ գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Պետեր Օֆորի- Կուեյն է, որը 1997 թվականին «Օլիմպիակոսի» կազմում «Ռոսենբուրգի» դարպասը գրավել է 17 տարեկան 6 ամսական 10 օրական հասակում: