Վարդան Բակալյանը հանդես կգա «Շիրակում»

29.07.2017

  Վարդան Բակալյանը հանդես կգա «Շիրակում»

«Շիրակը» մեկամյա պայմանգիր ստորագրեց «Գանձասար-Կապանի» նախկին ֆուտբոլիստ Վարդան Բակալյանի հետ։ 


22-ամյա հարձակվողը հանդիսանում է «Փյունիկի» սան։ 2017/18 մրցաշրջանում հանդես է եկել «Գանձասար-Կապանի» կազմում։ Վարդան Բակալյանը նաև հրավիրվել է Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներ։