Վարդան Բիչախչյանը ստացավ Պրո արտոնագիր

25.11.2013

Վարդան Բիչախչյանը ստացավ Պրո արտոնագիր

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում կայացավ մարզչական ՊՐՈ կարգի արտոնագրերի հանձման արարողությունը:


12 հայ մարզիչներ` Վարդան Մինասյանը, Ռաֆայել Նազարյանը, Սուրեն Չախալյանը, Վարազդատ Ավետիսյանը, Վարդան Բիչախչյանը, Սևադա Արզումանյանը, Աբրահամ Խաշմանյանը, Աշոտ Ավետիսյանը, Աշոտ Բարսեղյանը, Արմեն Սանամյանը, Ալբերտ Սաֆարյանը և Սլավա Գաբրիելյանը ստացան ՊՐՈ կարգի արտնագրեր:


Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ ցուցադրվեց տեսաֆիլմ, որում ներառված էր դասընթացների անցման ճանապարհը, որից հետո մարզիչներին ուղղված խոսքեր ասացին դասընթացներ համակարգող, ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ Ֆլեմինգ Սերիցլևը և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Վերջում Ռուբեն Հայրապետյանը դիպլոմներ հանձնեց բոլոր 12 մարզիչներին:


Աղբյուրը՝ Armsport.Am