Վիուլեն Այվազյանը տեղափոխվեց Շիրակ

25.02.2015

Վիուլեն Այվազյանը տեղափոխվեց Շիրակ

«Շիրակն» այսօր 4-ամյա պայմանագիր ստորագրեց 20-ամյա հարձակվող Վիուլեն Այվազյանի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019թ. դեկտեմբերի 1-ը։ 

 

Մինչ «Շիրակ»-ում հայտնվելը Այվազյանը կարիերան սկսել է Երեւանի «Փյունիկ»-ում (2008), 2012-ից սկսել է խաղալ «Փյունիկի» հիմնական կազմում։ Վիուլեն Այվազյանը հանդես է եկել նաեւ Հայաստանի Մ17, Մ19, Մ21 հավաքականներում։ Ի դեպ, երիտասարդական հավաքականում նա հանդես էր գալիս, երբ ընդամենը 17 տարեկան էր։

 

«Շիրակ»-ում Վիուլեն Այվազյանը  կխաղա 7 համարի շապիկով։

 

Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում 20-ամյա հարձակվողն ասաց հետեւյալը. «Շատ ուրախ եմ, որ սկսելում եմ հադես գալ հարազատ քաղաքիս թիմում։ Անհամբեր սպասում եմ առաջին խաղին։ Ջանք ու եռանդ չեմ խնայի, որպեսզի ուրախացնեմ մեր երկրպագուներին»։