«Շիրակ-2000»-ը պարգևատրվեց

21.08.2015

«Շիրակ-2000»-ը պարգևատրվեց

Այսոօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ կայացավ Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի մրցանակաբաշխությունը:  Բոլոր մրցնակակիրներին պարգևատրեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները՝ Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կամո Հովհաննիսյանը և Լևոն Հայրապետյանը:

 

«Շիրակ-2000»-ը 2014/15 մրցաշրջանում Մ15տ առաջնության Բ խմբում  զբաղեցրել էր առաջին հորիզոնականը։ Թիմի գլխավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը ճանաչվեց Մ15տ առաջնության Բ խմբի լավագույն մարզիչ։ 

 

Պարգևատրվեցին նաև անահատական անվանակարգերում լավագույնը ճանաչված ֆուտբոլիստները։ 

 

«Շիրակ-98»-ից Միրզախանյան Արտուշը Մ17տ առաջնությունում խփած 18 գոլով ճանաչվել է լավագույն ռմբարկու, իսկ Թորոսյան Վահեն՝ լավագույն կիսապաշտպան։ 

 

«Շիրակ-2000»-ից Սողոմոնյան Էրիկը Մ15տ առաջնության Բ խմբում խփած 25 գոլով ճանաչվել է լավագույն ռմբարկու, իսկ Մրյան Լյովան՝ լավագույն հարձակվող։