Մանկապատանեկան առաջնություն. 5-րդ տուր

12.10.2015

Մանկապատանեկան առաջնություն. 5-րդ տուր

Կայացավ մանկապատանեկան առաջնության 5-րդ տուրը։ Անցկացված 5 հանդիպումներում շիրակցիները 3 հանդիպում ավարտել են խոշոր հաշվով հաղթանակով,  մեկ հանդիպում ավարտվել է գյումրեցինրի պարտությամբ, 1 հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի։ Նշենք, որ բոլոր հանդիպումները մեր թիմերն անցկացրել են սեփական հարկի տակ։ 

 

Հայաստանի Մ14 առաջնություն (Ա ենթախումբ)

 

«Շիրակ-2-02»-ը գոլազուրկ ոչ ոքի է խաղացել «Լ.Արցախ-02»-ի հետ։

 

Հայաստանի Մ14 առաջնություն (Բ ենթախումբ) 

 

«Շիրակ-1-02»- խոշոր՝ 5:1 հաշվով հաղթանակ է տոնել   «Ֆուրման-02»-ի նկատմամբ։ Հեթ տրիքի հեղինակ է դարձել Արկադի Աղայանը, մեկական գնդակ էլ մրացակցի դարպասը ուղարկել են Ռաֆիկ Վարդանյանը և Երվանդ Ղազարյանը։

 

Հայաստանի Մ16 առաջնություն

 

«Շիրակ-2000» 4:0 հաշվով առավելության է հասնել «Շենգավիթ-2000»-ի նկատմամբ։ Գյումրեցիներից գոլերի հեղինակներ են դարձել Լեռնիկ Ղազարյանը, Լյովա Մրյանը, Ալիկ Կարապետյանը, չորրոդ գոլն էլ սեփական դարպասն է ուղարկել  «Շենգավիթ-2000»-ի ֆուտբոլիստը։ 

 

 

Հայաստանի Մ18 առաջնություն

 

«Շիրակ-1-98»-ը ջաղջախիչ՝ 5:0 հաշվով պարտության է մատնել «Ակադեմիա-98»-ին։ Գյումրեցիներից մեկական գոլերի հեղինակներ են դարձել Վահե Թորոսյանը, Վազգեն Մինասյանը, Ռուդիկ Մկրտչյանը, իսկ Արտուշ Միրզախանյանը դարձել է դուբլի հեղինակ։ «Շիրակ-2-98»-ը 2:5 հաշվով պարտվել է «Մերձավան-98»-ին։  «Շիրակ-2-98»-ի կազմում գոլի հեղինակ է դարձել Արման Մկրտչյանը, երկրորդ գոլն էլ սեփական դարպասն է ուղարկել մրցակցի ֆուտբոլիստը։