Վերսկսվեցին Հայաստանի մանկապատանեկան առաջնությունները

30.03.2015

Վերսկսվեցին Հայաստանի մանկապատանեկան առաջնությունները

Շաբաթ և կիրակի օրերին վերսկսվեցին Հայաստանի մանկապատանեկան թիմերի առաջնությունները:


Այսուհետ «Շիրակի» մանկապատանեկան բոլոր թիմերն իրենց տնային հանդիպումներն կանցկացնեն  Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում:


Անցած շաբաթ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ներկայացնող երեք թիմ վերսկսել են իրենց մրցելույթները, և հետաքրքիր զուգադիպությամբ երեքն էլ հանդիպել են «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ներկայացնող թիմերի հետ:


Այսպիսով` մարտի 28-ին Շիրակ-01 թիմը սեփական հարկի տակ 1:1 հաշվով ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Փյունիկ-2-01-ի հետ, որն, ի դեպ, այս առաջնության առաջատարն է: Նույն օրը Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում ևս մեկ թիմ` Շիրակ-97 կրկին ոչ-ոքի է խաղացել Փյունիկ-2-97 թիմի հետ. այս խաղում գոլեր չեն գրանցվել: Իսկ ահա հաջորդ օրը` մարտի 29-ին, Շիրակ-99 թիմը հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթանակ է տոնել Փյունիկ-1-99-ի նկատմամբ: