Շիրակ-97 նույնպես զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը

03.06.2015

Շիրակ-97 նույնպես զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը

«Շիրակ-97» թիմն ընթացիկ մրցաշրջանի վերջին տուրում հյուրընկալվել էր «Փյունիկ-1-97» թիմին: Հանդիպումն ավարտվեց «Շիրակ-97»-ի հաղթանակով նվազագույն` 1:0 հաշվով. հանդիպմնա միակ գնդակը խփել է Արտյոմ Խաչատրյանը: Այս հաղթանակից հտո «Շիրակ-97» միավորներով հավասարվեց «Փյունիկ-2-97»-ին, բայց վերջինս լրացուցիչ ցուցանիշերով ավելի բարենպաստ դիրքում է գտնվում:

 

Առաջնության ավարտին մեկ հանդիպում է մնացել` «Ալաշկերտ-97» - «Բանանց-1-97»: Վերջինս հաղթանակի դեպքում կհռչակվի առաջնության չեմպիոն. հանդիպումը կկայան հունիսի 5-ին: Իսկ առայժմ մրցաշարային աղյուսակը 35 միավորով գլխավորում է «Բանանց-2-97» թիմը: Անկախ այս հանդիպման արդյունքից «Շիրակ-97» թիմը վաստակած 31 միավորով կզբաղեցնի 4-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքում:

 

Հավելենք, որ «Շիրակ-97» թիմն ավարտեց մրցելույթները ՀՀ առաջնություններում. թիմը մասնակցել է ՀՀ բոլոր տարիքային առաջնություններում: Եւ այժմ թիմի ֆուտբոլիստները գտնվում են մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում, և կորոշվի, թե որ ֆուտբոլիստը կշարունակի հանդես գալ Շիրակ ՖԱ կազմում` արդեն պրոֆեսիոնալ կարգավիճակով: