Շիրակ-98 հաղթանակով մեկնարկեց գարնանային մրցափուլը

06.04.2015

Շիրակ-98 հաղթանակով մեկնարկեց գարնանային մրցափուլը

Անցած շաբաթ Շիրակի երեք մանկապատանեկան թիմեր հանդիպումներ են անցկացրել իրենց տարիքային խմբում: Բոլոր երեք հանդիպումներում էլ Շիրակի թիմերը հյուրընկալվողի դերում էին:


Ապրիլի 4-ին Շիրակ-98 թիմն իր առաջին հանդիպումն անցկացրեց գարնանային մրցափուլում, որը հաջող դասավորվեց թիմի համար: Շիրակ-98-ը Կապանում հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության հասավ Գանձասար-98 թիմի նկատմամբ: Գոլերի հեղինակ են դարձել Արտուշ Միրզախանյանն ու Արման Գյոլեցյանը:


Մյուս երկու հանդիպումներում Շիրակի մանկապատանեկան թիմերը պարտություն են կրել: Նախ ապրիլի 3-ին Շիրակ-01 թիմը 1:3 հաշվով զիջել է իրեն հետապնդող Փյունիկ-1-01 թիմին: Շիրակ-01-ից գոլի հեղինակ է դարձել Կարեն Սողոմոնյանը: Այս պարտության հետևանքով Շիրակ-01 մրցաշարային աղյուսակում նահանջել է մեկ հորիզոնականով` տեղը զիջելով հենց Փյունիկ-1-01-ին:


Իսկ ահա հաջորդ օրը Շիրակ-97 թիմը 0:2 հաշվով պարտվել է Բանանց-2-97 թիմին: Այստեղ ևս Շիրակի թիմը մրցաշարային աղյուսակում իր տեղը զիջել է մրցակցին:


Եվս մեկ հանդիպում նշանակված էր ապրիլի 5-ին` Շիրակ-99 - Փյունիկ-2-99: Սակայն այս հանդիպումը հետաձգվել է և տեղի կունենա ապրիլի 22-ին: