Խոշոր հաշվով հաղթանակներ մանկապատանեկան թիմերի խաղերում

12.04.2015

Խոշոր հաշվով հաղթանակներ մանկապատանեկան թիմերի խաղերում

Այս շաբաթ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան բոլոր թիմերը հանդիպումներ են ունեցել իրենց տարիքային խմբերի առաջնությունում: Այս շաբաթ է անցկացվել նաև դեռ անցած տարվանից հետաձգված հանդիպումներ: Անկացրած 7 հանդիպումներում Շիրակի թիմերը կրել են հինգ հաղթանակ, մեկ ոչ-ոքի և մեկ հանդիպում ավարտել պարտությամբ: Հատկանշական է, որ այդ հինգ հաղթանակներից չորսում շիրակցիները հաղթել են խոշոր հաշվով և ընդհանուր առմամբ խփել են 26 գոլ։


Հայաստանի Մ14 Աառաջնություն:

Ապրիլի 7-ին էր նշանակված հետաձգված «Շիրակ-01» - «Գանձասար-01» հանդիպումը, սակայն հակառակորդի չներկայանալու հետևանքով «Շիրակ-01» թիմի օգտին գրացնվել է տեխնիկական հաղթանակ` 3:0 հաշվով: Իսկ ահա 3 օր անց «Աղջիկների Մ16» հավաքականի հետ մրցավեճում «Շիրակի» տղաները խփել են 4 անպատասխան գնդակ: Գոլերի հեղինակ են դարձել Կարեն Սողոմոնյանը, Դավիթ Այվազյանը, Արմեն Գրիգորյանը և Ռուստամ Մկրտչյանը:

 

Հայաստանի Մ15Բ առաջնություն:

«Շիրակ-2000» թիմը ևս երկու հանդիպում է անցկացրել այս շաբաթ: Նախ ապրիլի 9-ին Աչաջուրում հյուրընկալվելիս «Վաղ-Տիգ-2000» թիմին «Շիրակ-2000»-ը 6:0 հաշվով հաղթանակ է տոնել. 4 գնդակ խփել է Էրիկ Սողոմոնյանը, 1-ական` Լյովա Մրյանը և Լեռնիկ Ղազարյանը: Այնուհետև ապրիլի 12-ին արդեն Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալվել էր մեկ այլ Գյումրու մանկապատանեկան թիմին` «ՕՀՊՄՔ-2000»-ին, որն ավարտվել է 2:1 հաշվով` հօգուտ «Շիրակ-2000»-ի: Կրկին գոլի հեղինակ է դարձել Լյովա Մրյանը, իսկ մյուս գնդակը գրանցվել է Գարիկ Մկրտչյանի հաշվին: Էրիկ Սողոմոնյանը խփած գոլերի շնորհիվ դուրս է եկել առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակի առաջին հորիզոնական, իսկ թիմը շարունակում է պայքարը այս խմբում լավագույնը ճանաչվելու համար:

 

Հայաստանի Մ16Ա առաջնություն:

«Շիրակ-99» թիմը ապրիլի 8-ին հյուրընկալել էր Հայաստանի Մ15 հավաքականին: Վահան Բիչախչյանի և Առլեն Ծատուրյանի խփած գնդակների շնորհիվ (3 և 2 համապատասխանաբար) «Շիրակ-99» վստահ հաղթանակ է տոնել 5:0 հաշվով: Իսկ ահա հաջորդ խաղում «Շիրակ-99» թիմը Բերդավանում հյուրընկալվել էր «Թխաձոր-99» թիմին: Չնայած խփած 4 գնդակների` շիրակցիները 4:5 հաշվով պարտություն են կրել. այստեղ ևս 2-ական գնդակներ խփել են Վահան Բիչախչյանը և Առլեն Ծատուրյանը:

 

Հայաստանի Մ17 առաջնություն:

«Շիրակ-98» թիմն արդեն երկրորդ հաղթանակն է տոնում Հովհաննես Թահմազյանի գլխավորությամբ: Այս անգամ Գյումրու քաղաքային մարզադաշտում թիմն ընդունել էր մրցաշարային աղյուսակում երրորդ հորիզոնականում գտնվող «Մերձավան-98» թիմին: Կրկին «Շիրակի» թիմը հաղթել է խոշոր` 3:0 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Վահե Թորոսյանը, Ռուդիկ Մկրտչյանը և Հայկ Հեքիմյանը:

 

Հայաստանի Մ18 առաջնություն:

Եւս մեկ հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: «Շիրակ-97» թիմը, հյուրընկալելով առաջնության առաջատար «Բանանց-1-97» թիմին, հանդիպումն ավարտել է ոչ-ոքի` 2:2 հաշվով: 1-ական գոլի հեղինակ են դարձել Արտավազդ Սահակյանը և Գրիգոր Մովսեսյանը: Այստեղ ևս «Շիրակ-97» թիմը շարունակում է պայքարը մրցանակային տեղերի համար: