Շիրակ-98 բարձրացավ 3-րդ հորիզոնական

22.04.2015

Շիրակ-98 բարձրացավ 3-րդ հորիզոնական

Անցած շաբաթ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան չորս թիմ են մասնակցել իրենց տարիքային խմբի` Հայաստանի մանկապատանեկան առաջնությոնւններին:


Շաբաթվա առաջին հանդիպումը ապրիլի 15-ին անցկացրեց «Շիրակ-2000»-ը: Թիմը «Արտաշատ-2000»-ին հյուրընկալելիս խոշոր հաշվով տպավորիչ հաղթանակ տոնեց` 8:0 հաշվով: Երկու գնդակ գրանցվել է Էրիկ Սողոմոնյանի հաշվին, մեկական գնդակ խփել են Լյովա Մրյանը, Ալբերտ Դարբինյանը, Վահագ Սահակյանը, Յուրա Առաքելյանը, Համլետ Ավագյանը և Աշոտ Վարդանյանը: Այս հաղթանակի արդյունքում «Շիրակ-2000» թիմը վաստակած միավորներով հավասարվեց խմբի առաջատար «Շենգավիթ-2000» թիմին:


«Շիրակ-99» թիմը երկու տնային հանդիպում է անցկացրել անցած շաբաթ, և, ավաղ, երկուսն էլ ավարտել պարտությամբ: Ապրիլի 16-ին «Շիրակ-99»-ը մրցել է «Էրեբունի-99» թիմի հետ և պարտվել 1:3 հաշվով («Շիրակ-99»-ից գոլի հեղինակ է դարձել Վահան Բիչախչյանը): Իսկ ապրիլի 20-ին թիմը պարտվել է «Միկա-99» թիմին նվազահույն` 0:1 հաշվով:


«Շիրակ-01» թիմը անցած շաբաթ ք. Հրազդանում հյուրընկալվել էր «Էմմանուել-01» թիմին և հաղթել 1:0 հաշվով. կրկին գոլի հեղինակ է դարձել Կարեն Սողոմոնյանը: «Շիրակ-01»-ը շարունակում է զբաղեցնել 4-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում:


«Շիրակ-98»-ը ևս մեկ հանդիպում է անցկացրել անցած շաբաթ: Այս անգամ թիմը ապրիլի 18-ին հյուրընկալվել էր «Արարատ-98» թիմին ք. Մասիսում: Վահե Թորոսյանի խփած միակ գնդակը հաղթանակ պարգևեց թիմին: Այս հաղթանակով«Շիրակ-98» թիմը մրցաշարային աղյուսակում բարձրացավ 3-րդ հորիզոնկան: