Շիրակ-2000 դարձավ խմբի առաջատար

26.04.2015

Շիրակ-2000 դարձավ խմբի առաջատար

Այս շաբաթ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան թիմերն իրենց տարիքային խմբերի առաջնություններում գրանցել են 3 հաղթանակ և 2 պարտություն, որոնցից միայն մեկն էր անցկացվել Գյումրիում: Հատկանշական է, որ հյուրընկալվելիս անցկարած 4 հանդիպումներից 3-ում շիրակցիները հաղթել են:


Ապրիլի 21-ին «Շիրակ-2000» թիմը հյուրընկալվել էր «Գորիս-2000»-ին ք. Գորիսում: Չնայած հաղթահարած երկար ճանապարհի` շիրակցիները կարողացան 3:2 հաշվով հաղթանակ կորզել մրցակցից: Գոլերի հեղինակ դարձան Տիգրան Մարկարովը, Էրիկ Սողոմոնյանը և Գևորգ Հովհաննիսյանը: Այս հաղթանակով  «Շիրակ-2000»-ը իր խմբում բարձրացավ 1-ին հորիզոնական:


Կրկին երկու հանդիպում անցկացրեց «Շիրակ-99» թիմը: Ապրիլի 22-ին հերթական անգամ «Շիրակ-99»-ը անհաջող հանդես եկավ տանը: Մրցեկով «Փյունիկ-2-99»-ի հետ` թիմը պարտվեց 0:1 հաշվով: Սակայն, այսօր` ապրիլի 26-ին, «Շիրակ-99» կարողացավ ընդհատել անհաջողությունների շարքը: Այսօր թիմը հյուրընկալվելիս «Հանքափոր-99» թիմին Բյուրեղավանում տպավորիչ հաղթանակ է տոնել 7:1 հաշվով: 3 գնդակ խփել է Առլեն Ծատուրյանը, 2 գնդակ` Վահան Բիչախչյանը, մեկական` Գրիգոր Մովսիսյանը և Ցոլակ Արշակյանը:


Այսօր` ապրիլի 26-ին, ընդհատվեց «Շիրակ-98»-ի հաղթարշավը: Թիմը հյուրընկալվել էր առաջնության առաջատար «Միկա-98»-ին և պարտվել նվազագույն 0:1 հաշվով: Հանդիպման միակ գնդակը խփվել է 11 մետրանոց հարվածով:


«Շիրակ-97»-ն էլ է Արտաշատից վերադարձել հաղթանակով, որտեղ մրցել էր «Արտաշատ-97» թիմի հետ: Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով` հօգուտ «Շիրակ-97»-ի: Գոլերի հեղինակ են դարձել Ռազիկ Հովհաննիսյանը և Մկրտիչ Մելքոնյանը: