4 հաղթանակ և 1 ոչ-ոքի` մանկապատանեկան թիմերի խաղերում

05.05.2015

4 հաղթանակ և 1 ոչ-ոքի` մանկապատանեկան թիմերի խաղերում

Անցած շաբաթ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան բոլոր թիմերը հանդիպումներ են ունեցել իրենց տարիքային խմբերի առաջնությունում: Անցկացված 5 հանդիպումներում շիրակցիները 4 հանդիպում ավարտել են հաղթանակով, որից 3-ը` խոշոր հաշվով:


Հայաստանի Մ14 Աառաջնություն:

Անցած շաբաթվա Շիրակի մանկապատանեկան թիմերից միակ ոչ-ոքին գրանցել է «Շիրակ-01» թիմը մայիսի 1-ին` առաջնության մրցաշարային աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Միկա-01»-ին հյուրընկալվելիս` 1:1 հաշվով: «Շիրակ-01»-ից միակ գնդակը խփել է Հրաչ Իսկանդարյանը: Այս ոչ-ոքիից հետո  «Շիրակ-01» կիսում է 4-5 հորիզոնականները «Փյունիկ-1-01»-ի հետ:

 

Հայաստանի Մ15Բ առաջնություն:

Ապրիլի 29-ին «Շիրակ-2000» թիմը 3 անպատասխան գնդակ է  ուղարկել իրեն հետապնդող «Էրեբունի-2000»-ի դարպասը Գյումրու ֆուտբոլի ակադմիայում: Գոլերը իրենց հաշվին են գրանցել Լյովա Մրյանը, Լեռնիկ Ղազարյանը և Միշա Ղալաչյանը: «Շիրակ-2000» թիմը վաստակած է երեք միավորով շարունակում է վստահ գլխավորել խմբի մրցաշարային աղյուսակը:

 

Հայաստանի Մ16Ա առաջնություն:

«Շիրակ-99» թիմը մայիսի 3-ին հյուրընկալել էր «Շենգավիթ-99»-ին և վստահ հաղթանակ տոնել` 5:1 հաշվով: Դուբլի հեղինակ է դարձել Վահան Բիչախչյանը, մեկական գնդալ խփել են Առլեն Ծատուրյանը, Արման Մկրտչյանը և Հակոբ Վարդանյանը: Այս հաղթանակից հետո Վահան Բիչախչյանը խփած գնդակներով հավասարվեց առաջնության լավագույն ռմբարկու Ռաֆիկ Մելիքյանին («Փյունիկ-2-99»):

 

Հայաստանի Մ17 առաջնություն:

Մայիսի 2-ին «Շիրակ-98» թիմն անչափ կարևոր հաղթանակ է տոնել մրցաշարային աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Փյունիկ-98»-ի նկատմամբ և կրկին բարձրացել է երրորդ հորիզոնական: «Շիրակ-98»-ից երկու գնդակ հեղինակել է Գոռ Աֆրիկյանը, իսկ երրորդը` Ռուդիկ Մկրտչյանը: Ծանր փորձություն է սպասվում թիմին նաև հաջորդ տուրում, երբ հյուրընկալվելու է հավասար միավոր ունեցող և հիմնական հետապնդող «Աբովյան-98»-ին:

 

Հայաստանի Մ18 առաջնություն:

Հաղթանակ է տոնել նաև «Շիրակ-97» թիմը: Մայիսի 2-ին հյուրընկալելով «Ալաշկերտ-97»-ին` «Շիրակ-97»-ը հաղթել է նվազագույն 1:0 հաշվով: Հանդիպման միակ գնդակը խփել է Ռազմիկ Հովհաննիսյանը: Այժմ «Շիրակ-97»-ը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը և շարունակում է պայքարը մրցանակային տեղերի համար: